ОСОБЛИВОСТІ РОЗВИТКУ ЗВ'ЯЗНОГО МОВЛЕННЯ СТАРШИХ ДОШКІЛЬНИКІВ
Authors/Creators
Description
Նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի զարգացման հիմնախնդիրը բոլոր ժամանակներում և առայսօր շարունակում է պահպանել իր այժմեականությունը:
Նախադպրոցական տարիքի (4–6 տարեկան) երեխայի խոսքի զարգացման ուսումնասիրությունները ներկայացված են Օ.Ի. Սոլովյովայի, Ե.Ի. Տիխեևայի, Ե.Ա. Ֆլյորինայի աշխատություններում, նշված հիմնախնդրի շուրջ ուսումնասիրություններ են կատարել նաև Ս.Ն. Կարպովան, Ա.Մ. Բորոդիչը, Վ.Վ. Գերբովան, Ե.Ա. Սմիրնովան, Օ.Ս. Ուշակովան և այլք: Չնայած ուսումնասիրությունների մեծ մասն ուղղված է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կապակցված խոսքի զարգացման խնդրին, այնուհանդերձ դեռևս բավարար չափով փորձարարությամբ հիմնավորված չէ չորսից վեց տարեկան երեխաների խոսքի զարգացման շարժընթացը: Ավագ նախադպրոցական տարիքը երեխայի խոսքի բարձր ակտիվության և խոսքի բոլոր կողմերի զարգացման շրջան է (Մ.Մ. Ալեքսեևա, Ա.Ն. Գվոզդև, Մ.Մ. Կոլցովա, Գ.Մ. Լյամինա, Դ.Բ. Էլկոնին, Վ.Ի. Յադեշկո և ուրիշներ)