Ռազմավարական հետազոտական կենտրոնները Թուրքիայում
Description
Թուրքիայում ռազմավարական հետազոտական կենտրոնների (ՌՀԿ) համակարգային զարգացումը սկսվել է 1960-ական թվականներին։ Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների շարքում Թուրքիան Իսրայելի հետ միասին ունի, թերևս, ամենահին վերլուծական կենտրոնները։ Դրանցում բազմաթիվ ոլորտների և ուղղությունների կողքին հետազոտվում են նաև հայաստանյան ՌՀԿ-ների զարգացման առանձնահատկությունները, տիպաբանությունը, ռազմավարական առաջնահերթությունները և այլն: ՌՀԿ-ների հիմնադրման բուռն շրջանի սկիզբ կարելի է համարել 2002 թվականը, երբ իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով, նոր հակամարտություններով, տարաբնույթ ճգնաժամերով և այլ խնդիրներով պայմանավորված, ինչպես նաև գործնական քաղաքականության և ակադեմիական գիտության միջև գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու, որոշում կայացնողների վրա ազդելու նպատակով վերջին տասնամյակում ձևավորվել են նոր որակի նեղ մասնագիտացված փորձագիտական-վերլուծական հաստատություններ։ Թուրքական ՌՀԿ-ների բուն գործառույթն է՝ հանդես գալ գաղափար-առաջարկություններով, մշակել ազգային անվտանգության խնդիրներից բխող ռազմավարական ծրագրեր, զարգացմանը միտված տեսլականներ, քաղաքական և ռազմական նշանակության կանխատեսումներ և ամենակարևորը՝ հասցնել դրանք որոշում կայացնողներին։